Լեհաստանի, Չեխիայի և Շվեդիայի հավաքականները հրաժարվել են մեկնել Ռուսաստան՝ անցումային խաղերին
Լեհաստանի, Չեխիայի և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիաները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշել են Ռուսաստանի տարածքում 2022թ. Աշխարհի առաջնության ընտրական խաղերի անցկացման անթույլատրելիության մասին։
«Մենք անհամբեր սպասում ենք ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անմիջական արձագանքին և այլընտրանքային տարբերակների մշակմանը փլեյ-օֆֆի անցկացման վայրերի վերաբերյալ»,- ասվում է երեք ֆեդերացիաների գլխավոր քարտուղարների ստորագրած հայտարարության մեջ։
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների հանդիպումը նշանակված է մարտի 24-ին։ Այս զույգի հաղթողը կհանդիպի Շվեդիա-Չեխիա հանդիպման հաղթողի հետ: