211652_close_icon
views-count21571 դիտում article-date 11:22 23-02-2022

Արդար քրտինքով գումար վաստակած գյուղացիներից խարդախությամբ խոշոր եղջերավոր անասուններ հափշտակած, նախկինում դատված 49-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ, բայց նա ազատության մեջ է

SHAMSHYAN.cօm-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մերի Ավագյանի կողմից ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունքը ձեռք բերելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Շամիրյանի  նկատմամբ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում խարդախություն կատարելու հատկանիշներով:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 9-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքի համայնքային ոստիկանության բաժանմունքի  ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Արմեն Շամիրյանը հունվար ամսվա ընթացքում Կոտայքի մարզում, ներկայանալով անհատ ձեռներեց, խաբեբայությամբ  և վստահությունը չարաշահելով, Կոտայքի մարզի  2 բնակչից հափշտակել էր խոշոր եղջերավոր անասուն:

Պարզվել էր, որ Ա. Շամիրյանը Գողթ գյուղի բնակիչ, 45-ամյա Արտյոմ Տիգրանյանից և Զովք գյուղի բնակիչ  Թաթուլ Հովհաննիսյանից պայմանագրով գնել էր մեկական խոշոր եղջերավոր անասուն, Թ. Հովհաննիսյանից  250 հազար դրամով, իսկ Ա. Տիգրանյանից՝  350 հազար դրամով: Սակայն Ա. Տիգրանյանին գումարը չէր վճարել, իսկ Թ. Հովհաննիսյանին վճարել էր ընդամենը  35 հազար դրամ: Երկուսին էլ խոստացել էր, որ ամբողջական գումարը մեկ օրում կվճարի, սակայն  պարզվել է,ր որ Ա. Տիգրանյանն ու Թ. Հովհաննիսյանը խարդախության զոհ են դարձել:




Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Նմանատիպ նյութեր