211652_close_icon
views-count7046 դիտում article-date 10:25 23-02-2022

Դոնբասի և Լուգանսկի ճանաչումը «թանկ է նստելու» Ռուսաստանի տնտեսության վրա ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱՄՆ իշխանությունները քննարկում են Ռուսաստանից հումքի ներմուծման արգելափակումների ընդգրկման սահմանները։ Դիտարկվում են Ռուսաստան տեխնոլոգիաների եւ բարդ սաքավորումների արտահանման արգելքները։  Սակայն տեղեկություններ են հասնում, որ այդ սահմանափակումները այնուամենայնիվ, չեն տարածվի  էներգակիրների ներկրումների հիմնական մասի եւ ՍՎԻՖՏ համակարգից Ռուսաստանին դուրս թողնելու վրա։

Հունվարին ԱՄՆ սենատոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ  դեմոկրատների կողմից ռուս բարձրաստիճան քաղաքացիական եւ զինվորական պաշտոնյաների դեմ պատժամիջոցների օրինագիծ է մտցվել։ Այն ներառում է նաեւ  ՌԴ բանկային համակարգի, Ռուսաստանի պետպարտքին առնչվող գործարքների խստացման եւ «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ սահմանափակումները։

Մեծ Բրիտանիան, բնականաբար, բոլորից առաջ,  դեռ ամսի 10-ին էր հաստատել պատժամիջոցների ցանկը։ Սահմանափակումների  մեջ ներառվում են քիմիական արդյունաբերությունը, շինարարությունը, էլեկտրոնիկան, էներգետիկ, լեռնահանքային արդյունաբերությունը, ֆինանսական ծառայությունները, ինֆորմատիկան, կապը, թվային տեխնոլոգիաները, տրանսպորտը։ Կասկած չկա, որ սրանք ուժի մեջ կմտնեն, հարցն այն է` ինչպիսի չափերով։

Վտանգավոր է, որ Եվրամիությունը եւս կհետեւի այս խիստ նախաձեռնություններին։ Այնտեղ արդեն հավանություն են տվել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի բոլոր հայտարարություններին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանձնարարել է կասեցնել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի պատենտավորման գործընթացը։ Շատ զուսպ է արտահայտվել Չինաստանը, չնայած ինքն էլ ունի նման` Տայվանի խնդիրը։

Այս բոլոր սպառնալիքներն անմիջապես իրենց ազդեցությունն ունեցան Ռուսաստանի եւ անգամ համաշխարհային շուկաների գների վրա։ Փետրվարի 22-ին նավթի բորսայական գինը մոտեցավ ընդհուպ 100 դոլարի, ռուսական ռուբլու փոխարժեքը հատեց 80 դոլարի սահմանը։ Ենթադրում են, որ այն կարող է հասնել եւ 100-ի, վերապահությամբ` կարճ ժամանակով։ Կապրենք, կտեսնենք։ Այսօր ռուսական շուկայում ծայրահեղ խառնակ վիճակ է։

Արժույթի անկայունության գործակցով (волатильность,  volatility) Ռուսաստանը դուրս է եկել աշխարհում առաջին տեղը՝ անցնելով Թուրքիայից։ Շարունակվում է ռուսական ֆոնդային շուկայի անկումը, Մոսկվայի բորսայի բոլոր հիմնական գործակիցները հայտնվել են կարմիր տիրույթում։ Էներգակիրների արժեթղթերը դեռ կարողանում են դիմադրել, բայց շատ են ընկել շինարարության եւ բանկերի մեծ մասի արժեթղթերի գները։ Շուկայում քաոս է, բոլորը ձգտում են գուշակել` ինչ կլինի ապագայում։  Խիստ աճել է բյուջեի ծանրաբեռնվածությունը`այս նոր պետական միավորումների կայացման կապակցությամբ։

Չնայած Դոնբաս-Լուգանսկը միշտ ինքնաբավ տարածաշրջաններ են եղել, սակայն առաջին շրջանում ամբողջովին Ռուսաստանի վրա են մնալու փախստականների ապահովման, 4 մլն ընդհանուր բնակչությամբ անկախացած հանրապետությունների պետականության հաստատման համար պահանջվող ծախսերը  եւ այլն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր