211652_close_icon
views-count2081 դիտում article-date 16:17 22-02-2022

Մոսկվայում մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ հանդիպումն անցկացվում է հակաքովիդային բոլոր սահմանափակումների պահպանմամբ:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն  Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Նախատեսում են նաև քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը: Ըստ հաղորդագրության` բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:

Նմանատիպ նյութեր