Մոսկվայում ընթանում է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վլադիմիր Պուտինը Կրեմլում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցություններ է վարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ալիեւն ու Փաշինյանն այսօր առավոտյան ժամանել են Մոսկվա: Վերջին անգամ նրանք անձամբ հանդիպել են անցած փետրվարին Մյունխենում:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ երկրների ղեկավարները կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական կապերը ապաշրջափակելու և զարգացնելու հարցերին:
[url=https://shamshyan.com/hy/article/2021/01/11/1175659/]Ավելի վաղ[/url] վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: