211652_close_icon
views-count2244 դիտում article-date 22:44 21-02-2022

Վարդան Մինասյան․ Մխիթարյանը դեռևս ներուժ ունի ԹՈՓ-5 լիգաներում խաղալու համար

РБ Спорт-ը կապ է հաստատել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ՝ վերջինիս կարծիքն իմանալու Հենրիխ Մխիթարյանի՝ ռուսական ակումբում կարիերան շարունակելու հետ կապված, հայտնում է Armsport.am-ը:

«Ռուսաստանի առաջնության մակարդակը բավականին բարձր է։ Հենրիխին համապատասխանում են այնպիսի թիմեր, որոնք իրենց առջև դնում են ամենաբարձր նպատակներ։

Ես վաղուց չեմ շփվել Մխիթարյանի հետ և չեմ կարող ասել, թե ինչ պլաններ ունի։ Ամեն դեպքում, չեմ կարծում, թե Ռուսաստան տեղափոխությունը նրա համար հետքայլ կլինի։ Կարևոր է, որ առողջությունը թույլ տա Մխիթարյանին՝ բարձր խաղամակարդակը պահել։ Եթե Հենրիխն ընտրի «Զենիթը», լավ հնարավորություն կունենա՝ հանդես գալու Չեմպիոնների Լիգայում։

«Դինամոն» ռուսական այն ակումբներից է, որոնք ժամանակակից ֆուտբոլ են խաղում։ Այդպիսի ֆուտբոլը բնորոշ է գերմանական թիմերին։ Սանդրո Շվարցի տեղափոխությունը Հենրիխի համար ևս վատ տարբերակ չի լինի։

Մխիթարյանը համարվում է «Ռոմայի» առաջատարը, և ես կարծում եմ, որ նա դեռևս ներուժ ունի՝ ԹՈՓ-5 լիգաներում խաղալու համար»,- նշել է Մինասյանը։

Նմանատիպ նյութեր