Արսեն Վենգեր. Եվրոպայի թոփ-5 լիգաներում մրցակցությունը ոչնչացված է
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է եվրոպական գլխավոր առաջնություններում մրցակցության թեմային:
«Եթե տեսնենք եվրոպական թոփ-5 առաջնությունները, ապա դեկտեմբերին արդեն գիտեք չորս չեմպիոններին:
Դա նշանակում է, որ ֆուտբոլի հետ ինչ-որ բան այնպես չէ: Որոշ ակումբների ֆինանսական հզորությունը ոչնչացնում է մրցակցությունը», ասել է Վենգերը:
Ներկա պահին Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» առջևում է 15 միավորի առավելությամբ:
Գերմանիայում «Բավարիան» առջևում է 16 միավորով, Իսպանիայում «Բարսելոնան»՝ 11, Ֆրանսիայում ՊՍԺ-ն՝ 11:
Եվ միայն Իտալիայում է, որ Նապոլին ընդամենը 1 միավորի առավելություն ունի «Յուվենտուսի» նկատմամբ: