211652_close_icon
views-count10963 դիտում article-date 21:23 20-02-2022

Հիվանդ մուֆլոնին խնամելու և բուժելու փոխարեն շպրտել են աղբի պես փղի ազատավանդակի հետևում, որ սատկի. Մանուկ Մանուկյան

Հիվանդ մուֆլոնին խնամելու և բուժելու փոխարեն շպրտել են աղբի պես փղի ազատավանդակի հետևում, որ սատկի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հիմնադրամ Մանուկ Մանուկյանը՝ տեղադրելով լուսանկարներ:

«Այս կիսամեռ վիճակում գտնվող մուֆլոնի նկարը (տես 1 նկարը) նոր եմ ստացել Երևանի կենդանաբանական այգուց։ Մեր երկրի Կարմիր գրքում ներգրավված, հազվադեպ կենադանատեսակներից է․ հայկական մուֆլոն։ Սրանցից բնության մեջ քարը տրաքի մի 200-250 գլուխ հազիվ գտնես։ Իմ աշխատած տարիներին (տես 2 նկարը) մենք մուֆլոններին աչքի լույսի պես էինք պահում։

Մեր այգու հնամենի աշխատակիցներից Գեվորգը (փղի Գևը) հենց այս մուֆլոնին ծծկեր վախտերից խնամում ու փայփայում էր։ Բա հիմա մենք ո՞նց անտարբեր հեռվից նայենք, թե մեր երեխու պես պահած կենդանիներին ոնց են սենց սպանում ամեն օր։ Ախր, ես չգիտեմ, էս ի՞նչ դաժան ու կեղծ է ամեն բան։

Սրանք (այգու ղեկավարությունը) նպատակասլած ամեն բան ստելով, խաբելով, սատկացնելով ո՞ւր ա գնում, սրանց ուզածը ո՞րն ա լավ։

Ախր, հիմա, որ մի շուն լիներ մարդամեկերը իրանց կճղեին մեջտեղից, ոստիկանություն կկանչեին ու քրեական գործ կհարուցեին էն նոր հոդվածով, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար 3 տարի սռոկ ա հասնում։

Բա ուր ե՞ք կենդանապաշտպաններ։ Ո՞ւր է արդարությունը լավ։ Էդ ի՞նչ էք տալիս, կամ չեք տալիս, որ ամեն օր մի աչքիս լույսը մարում է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր