5144 դիտում
10:57 19-02-2022
Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում, որքանո՞վ են աճել գները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «2021 թվականին անշարժ գույքի շուկայում գործարքների աճը գերազանցել է թե՛ 2020-ի, թե՛ 2019-ի, թե՛ նաև 2018-ի ցուցանիշները: 2021-ին 2020-ի համեմատ գործարքների թիվը հանրապետությունում ավելացել է 27 տոկոսով: Միայն Երևանում գործարքներն ավելացել են 24,2, մարզերի բնակավայրերում` 24,4, իսկ գյուղական բնակավայրերում` 30,7 տոկոսով: Նախորդ տարի ևս ընդհանուր գործարքների մեջ առավել մեծ մասնաբաժին է ունեցել օտարումը՝ կազմելով 35,5 տոկոս:
Առանձին դիտարկելով օտարման գործարքները` Կադաստրի պետական կոմիտեի տվյալները փաստում են, որ, մասնավորապես, առուվաճառքի դեպքում նախորդ տարվա համեմատ 21,4 տոկոս աճ է գրանցվել: 2021-ին հանրապետությունում գրանցվել է առուվաճառքի 56 044 գործարք: Վարձակալության, նվիրատվության, նաև գրավադրման գործարքների դեպքում ևս աճ կա: 2020-ի համեմատ շուրջ 20 տոկոսով նվազել են միայն փոխանակման գործարքները: Ինչ վերաբերում է գործարքներին, ըստ անշարժ գույքի տեսակների, ապա նկատենք, որ 2021-ին ամենամեծ մասնաբաժինն այս առումով ունեցել են հողերը (37,8%), այնուհետև բնակարաններն (26,9%) ու բնակելի տները (21,7%):
2021-ին 2020-ի համեմատ բնակարանների նկատմամբ գործարքներն ավելացել են 30,5 տոկոսով, տներինը՝ 25,2 տոկսով, հողերի դեպքում գործարքներն ավելացել են շուրջ 25 տոկոսով: Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին, անդրադառնալով 2021-ի վերաբերյալ ներկայացված տվյալներին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ 2020-ը 2021-ի համեմատ ավելի ակտիվ է դարձել. «Եթե պատերազմը չլիներ, 2020-ին այլ իրավիճակ կլիներ, շուկայում ամեն ինչ իր հունով կգնար: Մենք, ըստ էության, մեկ տարի հետ ընկանք: Հիմա շուկան ակտիվ զարգանում է, բայց, ամեն դեպքում, հետպատերազմական շրջանից բխող խնդիրներն առկա են: Թեպետ կամաց-կամաց այդ ազդեցությունը թուլանում է, որովհետև մարդկանց հիշողությունը երկար չէ, բայց պատերազմն ու հետպատերազմական շրջանը շուկայի տեսանկյունից իրենց ազեդեցությունն ունեցել են մարդկանց վրա»:
Նա դրական միտում է համարում հատկապես գյուղական բնակավայրերում առկա աճը. «Բոլոր ուղղություններով ամբողջությամբ աճ է գրանցվել: Միևնույն ժամանակ, կառանձնացնեմ արտադրական նշանակության շինությունների նկատմամբ առկա վիճակը: Այստեղ, ցավոք, առանձնապես դինամիկա չեմ տեսնում»: Մասնագետի հետ զրույցում անդրադարձել ենք նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված առքուվաճառքի գործարքներին: 2021-ին, ընդհանուր առմամբ, Հայաստանում առքուվաճառքի կողմ է հանդիսացել 4621 օտարերկրյա քաղաքացի: Նշենք, որ 2021-ին առքուվաճառքի գործարքներից 1466-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 3034-ի դեպքում՝ միայն վաճառող: Այսինքն, օտարերկրյա քաղաքացիների 31,7 տոկոսը՝ գնորդ, իսկ 65,7 տոկոսը միայն վաճառող է եղել: Ե՛վ գնորդ, և՛ վաճառող է եղել ընդամենը 2,6 տոկոսը:
2021-ին օտարերկրյա քաղաքացիները գնել են 1335 միավոր անշարժ գույք, վաճառել 2573-ը: Թե՛ գնված, թե՛ վաճառված անշարժ գույքի տեսակների մեջ ամենամեծ մասնաբաժինը բնկարաններինն է: Ընդ որում, նկատենք, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում ամենամեծ հետաքրքրությունը ՌԴ քաղաքացիներն են դրսևորել: Երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են: 2021-ին 2020ի համեմատ, օրինակ, ՌԴ քաղաքացիները 8,6 տոկոսով ավելի շատ անշարժ գույք են գնել: Միևնույն ժամանակ, նրանց կողմից վաճառված գույքն ավելացել է 34,6 տոկոսով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4882 դիտում
13:40 20-06-2020
Մինչև տարվա վերջ անշարժ գույքի շուկայում գները կնվազեն 20-30%-ով. economood.am
9896 դիտում
09:49 16-03-2021
«Կոլապս»՝ անշարժ գույքի շուկայում. Երևանում բնակարանների գները նվազում են. «Ժամանակ»
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին