211652_close_icon
views-count5378 դիտում article-date 23:37 18-02-2022

Ալեն Սիմոնյանն օգտատերերին շնորհակալություն է հայտնում լավ տրամադրություն պարգեւելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը, որի՝ ժամեր առաջ նախագահական նստավայրից հրապարակված լուսանկարը սոցցանցերում բազմաթիվ մեմերի առիթ է դարձել, շնորհակալություն է հայտնում օգտատերերին լավ տրամադրություն պարգեւելու համար։

«Շնորհակալություն համացանցում լավ տրամադրություն պարգևելու համար։ Լավ ուրբաթ երեկո բոլորին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարողը։

Առավոտյան «Ինստագրամ»-ում հրապարակված լուսանկարում Սիմոնյանը մեջքով կանգնած է լուսանկարչին, լուսամուտից նայում է դուրս, ձեռքերն էլ գրպանում են։

Օգտատերերը Սիմոնյանի հրապարակած լուսանկարի ոճով նկարներ են հրապարակել իրենց էջերում, որոնցից մի քանիսն Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում է վերահրապարակել։
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր