211652_close_icon
views-count2342 դիտում article-date 16:42 18-02-2022

Ներդրումային կոմիտե է ստեղծվում. Նիկոլ Փաշինյանը հաստատել է Կոմիտեի աշխատակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներդրումային կոմիտեի աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

Ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման, հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման իրականացումն է։

Ներդրումային կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

1) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի քննարկման արդյունքում դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններից և ոլորտային ռազմավարական ծրագրերից բխող, սոցիալ- տնտեսական արդյունավետություն ապահովող և անաչառ որոշումների կայացումը.

2) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթությունների որոշումը և հաստատումը.

3) որոշված առաջնահերթությունների ցանկի պարբերաբար վերանայումը և

համալրումը։

Ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի բացակայության դեպքում նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը։

5. Ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են և հրապարակման ենթակա չեն։

Ներդրումային կոմիտեն քննարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը, հաստատում է վերջիններիս առաջնահերթությունները, որի վերաբերյալ կազմվում է ցանկ։

Ներդրումային կոմիտեի գործունեությունը դադարում է Հայաստանի վարչապետի որոշմամբ։

Նմանատիպ նյութեր