4663 դիտում
13:53 04-11-2016
Հաստատվել են ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ¬ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:
Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 14-28-ը և /կամ հունիսի 1-24-ը:
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին կարող է մասնակցել այն սովորողը, որը հունիս ամսին մասնակցելու է միասնական քննություններին:
Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին անցկացվող պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին:
Նմանատիպ նյութեր
1185 դիտում
16:28 08-09-2021
Հաստատվել են 2021 թ․ 3-րդ քննաշրջանի էքստեռն ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը
1264 դիտում
11:21 26-12-2023
Հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը
5333 դիտում
16:43 19-11-2020
12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է
Այս բաժնից
667 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
760 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
907 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը