211652_close_icon
views-count47402 դիտում article-date 12:07 18-02-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. վարձակալական հիմունքներով բնակվող տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարկ Վարկի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։ 

Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել ԱԻն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ նշված հասցեում հրդեհ է, և կան այրված քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանչով մեկնած հրշեջները նշված փողոցի 17/1 տանը հայտնաբերել են 2 ծխահարված դի։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Բարեյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ալեքյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող ամուսիններ՝ 64-ամյա Հովիկ Ղ-ն և 67-ամյա Սիրվարդ Չ-ն ծխահարվել են էլեկտրասալիկի հալվելու հետևանքով։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր