Մակրոնն ու Սարկոզին Մբապեին հորդորել են երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Ֆրանսիացի քաղաքական գործիչները հետաքրքրված են, որ հարձակվող Կիլիան Մբապեն շարունակի հանդես գալ ՊՍԺ-ում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 23-ամյա խաղացողին հորդորել է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։
Նման խնդրանքով Մբապեին է դիմել նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, հայտնում է Armsport.am-ը:
Հիշեցնենք, որ Մբապեն դեռևս չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ: Հարձակվողը մտադիր է տեղափոխվել Մադրիդ: