«Մանկական Եվրատեսիլը» լավ առիթ է, որ տուրիստական հոսքերը կվերականգնվեն. Նիկոլ Փաշինյան
Այս տարի Մարզահամերգային համալիրում համաեվրոպական նշանակության միջոցառում ունենք։ Խոսքը «Մանկական Եվրատեսիլի» մասին է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակով Մարզահամերգային համալիրին գումար են հատկացրել, որ պատրաստվեն:
Նա նշեց, թե այս միջոցառումները լավ առիթ են, որ մեր տուրիստական ոլորտի ընկերությունները հետկովիդյան շրջանում ակտիվանան ու տուրիստական հոսքերը վերականգնվեն:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե ևս երկու խոշոր միջոցառում կա Հայաստանում. «Մեկը ՄԱԿ-ի World Turism Organisation-ի տարեկան համաժողովն է, որ պետք է անցնի Հայաստանում հունիսի 1-3-ին: Մենք փորձելու ենք այդ միջոցառումը Գյումրիի Սեւ բերդում անցկացնել, այսինքն նաեւ մի քիչ ապակենտրոնացնել: Նաեւ սեպտեմբերին անցկացվելու է «Ստրազմուս» աստղագիտական համաժողովը, որին մասնակցելու է 6 նոբելյան մրցանակակիր: Ինչպես նաեւ հիմա աշխտանքներ են տարվում, որ հունիսի երկրորդ տասնօրյակում Հայաստան գա հայ նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը: Այս բոլորը ոչ միայն զբոսաշրջային մեծ ակտիվություն կմտցնեն մեր տնտեսական կյանքում»,-ասաց նա: