Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլը». Ալբերտը ելույթ կունենա 5-րդը
Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանը ներկայացնում է Ալբերտը՝ «Brave Heart» երգը։ Հայաստանը ելույթ կունենա 5-րդը։
Երգը երազանքի մասին է և պատմում է այն պայծառ ու վառ ճանապարհի մասին, որը տանում է մեզ դեպի մեր երազանքները։ Ալբերտն իր երգով կոչ է անում չկորցնել այդ ներքին լույսը և հավատալ երազանքների ուժին։
«Նա է առաջ, ում սիրտն է քաջ», - երգում է Ալբերտը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա քաջություն՝ բացելու իր սիրտն աշխարհի առաջ և ընդունելու սերն ու լույսը, որը գալիս է տիեզերքից ու աստղերից։
Մրցույթին մասնակցում է 18 երկրի ներկայացուցիչ։
Մրցույթի հաղթողը որշվելու է հանդիսատեսի և ժյուրիի՝ 50/50 ձայների հարաբերակցությամբ։
Քվեարկության առաջին փուլը մեկնարկել էր դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:59-ից և ավարտել է այսօր՝ ժամը 19:59-ին, անմիջապես ուղիղ եթերի մեկնարկից առաջ։
Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ընթացքում՝ վերջին երգի կատարումից հետո. քվեարկությունը կտևի 15 րոպե։
.այցելե՛ք www.jesc.tv կայք,
.դիտե՛ք բոլոր ելույթների նախադիտումները,
.անվճար քվեարկե՛ք Հայաստանը ներկայացնող Ալբերտի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):
Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից: