211652_close_icon
views-count59479 դիտում article-date 23:02 16-02-2022

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G55-ն ու Mercedes B180-ը. վիրավորին մինչ բժիշկների ժամանումը, տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին պարեկները. «յաշիկի» վրայից համարանիշները հանել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:00-ի սահմաններում Արին Բերդի փողոցում՝ «Կռուգ» հացատան դիմաց, բախվել են Mercedes G55 մակնիշի  80 ՏR 100 համարանիշի և Mercedes  B180 մակնիշի 28 RT 288 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Մինչ պարեկների ժամանումը,  «յաշիկի» վրայից համարանիշները հանել էին, սակայն  գումարտակի հրամանատարի և տեղակալի հորդորով՝ համարները տեղադրեցին մեքենայի վրա:

Տեղում վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացավ և մինչ շտապօգնությունը կժամաներ, պարեկներ Տիգրան Բաղդասարյանն ու Էմիլ Նուրիջանյանը  գումարտակի հրամանատարի տեղակալի հետ իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս բերեցին  դեղատուփը և սկսեցին օգնություն ցուցաբերել վարորդին:

Օպերատիվորեն ժամանած Երևանի  103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն ցուցաբերեցին վարորդին, պարանոցի հատվածում տեղադրեցին  ֆիքսատոր, ապա պարեկների օգնությամբ պատգարակով նրան  մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային և բժիշկերը տեղափոխեցին  «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Պարեկային  ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Օպերատիվ են գործել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր