211652_close_icon
views-count5085 դիտում article-date 20:42 16-02-2022

Ի՞նչ սպանություններ տեղի ունեցան Շիրակի մարզում․ դատախազը ներկայացնում է հանցագործությունների պատկերը. aravot.am

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե 2021 թվականին հանցագործությունների ինչպիսի՞ պատկեր ենք ունեցել Շիրակի մարզում. քանի՞ ծանր հանցագործություն է կատարվել, նախորդ տարվա հետ համեմատ՝ ավելացե՞լ է, թե՞ պակասել թիվը։ Մենք նաև հարցրեցինք, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դատախազության կողմից դրանց բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ -2021 թվականի ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1324 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 65-ով կամ 5,2%-ով:

Հանցագործությունների աճի պայմաններում աճել է նաև բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 67.7% ՝նախորդ տարվա 61.1%-ի դիմաց։ Նվազում արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործությունների առումով՝ 2020թ. 20 նման դեպքերի դիմաց՝ 2021թ. արձանագրվել է 10 դեպք, այսինքն՝ նվազումը կազմել է 50 %:

Ընդ որում, առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը կազմել է 77.8 %՝ 2020թ. 53.3 %-ի դիմաց:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր