1639 դիտում
19:32 16-02-2022
Գրպանահատություն. կանխարգելիչ խորհուրդներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գրպանահատությունները կատարվում են հիմնականում կանգառներում, երթուղայիններում, մետրոյում, տոնավաճառներում և, առհասարակ, այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումը մեծ է։ Դրամապանակի, բջջային հեռախոսի և անձնական այլ իրերի նկատմամբ մի փոքր անուշադրություն՝ և ամսվա ծանր աշխատանքի արդյունքը թեթև ձեռքով հափշտակված է։ Նման դեպքերի անդրադառնալիս բազմիցս խոսել ենք իրերի նկատմամբ ուշադիր լինելու մասին, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն մայրաքաղաքում գործում են 20-ից ավելի գրպանահատներ, որոնք, այսպես ասած, ակտիվորեն զբաղվում են գրպանահատությամբ։ Նրանք մշտապես գրպանահատության դեմ պայքարող ոստիկանների ուշադրության կենտրոնում են և մշտապես պահվում են նրանց տեսադաշտում։ Մասնագիտացված ստորաբաժանումը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի կազմում է։ Այս ուղղությամբ մասնագիտացած միակ ստորաբաժանման ծառայությունը օրը 24 ժամ է. այլ տարբերակ չկա էլ՝ գրպանահատության դեմ պայքարող մի քանի քրեական հետախույզ և նրանցից ավելի գրպանահատներ։ Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանները 2020 թվականին բացահայտել են 43 դեպք։ Բացի այդ, հայտնաբերել են 2 հետախուզվողի, ապօրինի պահվող երեք միավոր հրազեն, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 85 դեպք, որից 3-ը՝ իրացման։
Նրանց փոխանցմամբ՝ գրպանահատները գործում են հիմնականում երկու-երեք հոգով և իրենց հանցավոր մտադրություններն իրականացնում են առավելապես երթուղայիններում։ Մեկը կամ երկուսը շեղում են տուժողի ուշադրությունը, այդ ժամանակ էլ մյուսը գողանում է նրա դրամապանակը։ Կամ էլ արհեստական հրմշտոց են ստեղծում և այդ ժամանակ էլ դրամապանակ գողանում։ Քիչ չեն դեպքերը, երբ տուժողը չի դիմում ոստիկանություն, ոստիկաններն են օպերատիվ աշխատանքով պարզում, որ այսինչ երթուղայինում կամ այսինչ տոնավաճառում գրպանահատություն է եղել։ Գրպանահատը հայտնաբերվում է, գողոնը հիմնականում՝ ոչ. դրամապանակում եղածը՝ փող, բանկային քարտեր, վերցնում են ու դրամապանակից ազատվում։
Քաղաքացիներին հուզող հարցերից է գրպանահատների քրեական պատասխանատվությունը։ Նախկինում գրպանահատությունը դասվում էր մասնավոր հետապնդման հանցատեսակների շարքին։ Այլ խոսքով, եթե տուժողը չէր բողոքում, քրեական գործ չէր հարուցվում։ Այժմ գրպանահատությունը դասվում է հանրային հետապնդման հանցագործությունների թվին։ Այսինքն, քրեական գործ հարուցվում է՝ անկախ տուժողի բողոքից։ Օրենսդրական փոփոխությունը գրպանահատությունները կանխելուն ու գրպանահատի քրեական պատասխանատվության անխուսափելիությանն ուղղված դրական քայլ է։ Բողոքի բացակայությունը հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում արարքը կատարած անձը փոխհատուցում էր վնասը։ Այս դեպքերում ոստիկանությունն այլևս անելիք չունի, և գրպանահատը բաժնից դուրս է գալիս ու շտապում կանգառ կամ մեկ այլ մարդաշատ վայր։
Գրպանահատության դեպքերն էականորեն կնվազեն, եթե ուշադիր լինենք մեր իրերի նկատմամբ. սա կանխարգելման լավագույն տարբերակն է։Պետք է պայուսակը պահել փակ ու պահել տեսադաշտում՝ երթուղայինում այն չվստահելով անծանոթի։ Խոշոր գումար ունենալու դեպքում պետք չէ ամբողջը տեղավորել դրամապանակում, բանկային քարտերի հետ էլ պետք չէ պահել դրանց ծածկագրերը։ Իսկ եթե գրպանահատին, այսպես ասած, բռնել եք գործի վրա, ապա պետք չէ նրա հետ երթուղայինում կամ փողոցում հարցեր պարզել. միանգամից ահազանգեք 1-02։ Հնարավորինս շուտ ահազանգելով՝ կնպաստեք ոստիկանների արագ արձագանքին։
Իմացեք՝ ոստիկանությունը ամեն օր է տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկում գրպանահատության դեպքերը հնարավորինս նվազեցնելու և գրպանահատներին օպերատիվ հայտնաբերելու համար. դա քրեական հետախույզների աշխատանքն է, որի արդյունքներն ավելի քան տեսանելի են. գրեթե ամեն օր գրպանահատության դեպքեր են բացահայտվում։ Այսուհանդերձ պայքարի լավագույն միջոցը կանխարգելումն է. հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք ուշադիր։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1945 դիտում
17:52 29-08-2015
Գրպանահատություն. կանխարգելիչ խորհուրդներ ոստիկանությունից, տեսանյութ
1874 դիտում
11:27 11-07-2016
ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ... Կանխարգելիչ խորհուրդներ ոստիկանությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3335 դիտում
16:27 18-06-2016
Ամառային հանցագործություններ. կանխարգելիչ խորհուրդներ ոստիկանությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
18:56 28-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մանիլայում ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց է ներկայացրել
553 դիտում
18:43 28-11-2024
Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձել են կանանց իրավունքների ոլորտում առկա խնդիրներին
1102 դիտում
18:22 28-11-2024
Աննայի գրպանում ման եկեք այն՝ ինչ պետք է․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ