slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ԱՄՆ-ի պետական մարմինները զգուշացնում են ռուսական հնարավոր կիբերհարձակումների մասին․ «Ամերիկայի ձայն»
211652_close_icon

ԱՄՆ-ի պետական մարմինները զգուշացնում են ռուսական հնարավոր կիբերհարձակումների մասին․ «Ամերիկայի ձայն»

views-count4220 դիտում article-date 09:37 16-02-2022
ՀԴԲ-ն և ԱՄՆ ներքին անվտանգության գերատեսչությունը զգուշացրել են իրավապահներին, ռազմական և այլ կազմակերպությունների, որոնք վերահսկում են ԱՄՆ կարևորագույն ենթակառուցվածքները, որ պատրաստ լինեն ռուսական կիբերհարձակումներին՝ կապված Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման հետ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Տելեկոնֆերանսի ընթացքում ԱՄՆ կիբերանվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացրեցին նահանգային և մունիցիպալ կառավարություններին և կիբերանվտանգության ոլորտի պաշտոնյաներին, որ ուշադրություն դարձնեն ռուսական գործունեության վրա իրենց ցանցերում:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է սկսվել ցանկացած պահի, ասում են նրանք, և ռազմական գործողությունները, հավանաբար, կուղեկցվեն կիբերհարձակումներով, որոնք ուղղված են ինչպես ուկրաինական, այնպես էլ ամերիկյան ցանցերի դեմ:

Պաշտոնյաներն ընդգծել են, որ ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա, հավանաբար, կսկսվի օդային ռմբակոծումներով և հրթիռային հարձակումներով՝ զուգորդված կիբեր գործողություններով:

Նմանատիպ նյութեր