211652_close_icon
views-count1941 դիտում article-date 09:23 16-02-2022

Ով է Իսագուլյանի կալանքը ևս 1 ամսով երկարացրած դատավորը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը բավարարվեց: Նա կմնա կալանքի տակ եւս մեկ ամիս:

Ու պարզվում է` այս որոշումը կայացնող դատավոր Դավիթ Արղամանյանը եղել է իշխանամերձ իրավախորհրդատու, սակայն Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց:

«Իրավունքի» հետ զրույցում փաստաբանը հիշեցրեց, որ այս դատավորը ժամանակին քաղաքական հայացքներով է հանդես եկել: Մասնավորապես` Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը շրջափակելու օրը նա հրապարակել էր դատարանների հասցեները, որպեսզի ակտիվիստները գնային եւ շրջափակեին:

- Նա եղել է փաստաբան եւ ունեցել է քաղաքական հայացքներ, ինչի հետ կապված խնդիր չկա: Բայց երբ եկել է արդեն դատարան եւ քննում է Գ. Իսագուլյանի հայտարարությունների գործը, որն ուղղակիորեն կապված է Փաշինյանի, Մակունցի, Կարապետյանի, Քյարամյանի հետ, պարզապես պետք է ինքնաբացարկ հայտներ, ինչը չարեց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր