211652_close_icon
views-count60640 դիտում article-date 11:36 14-02-2022

Արարատի մարզում Jeep Grand Cherokee-ի և ՎԱԶ 21099-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկությոնններով՝ հիվանդանոցում մահացել են Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սոս Բալյանն ու Երևանի բնակիչ՝ 32-ամա Հրայր Սահակյանը, ովքեր հիվանդանոց էին տեղափոխվել փետրվարի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով; 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Բադալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել էին Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մ-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 32-ամյա Հրայր Ս-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Հրայր Ս-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Սոս Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվ էին գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Վերջիններս գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում։  

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։  

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+

Նմանատիպ նյութեր