211652_close_icon
views-count582297 դիտում article-date 22:35 13-02-2022

Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է նաև Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև Երևանում:
 
Շիրակի մարզի մի քանի գյուղեր էլ հոսանքազրկվել են: Հոսանքազրկումներ են եղել նաև Գյումրիի որոշ թաղամասերում։ Քաղաքացիները վախից դուրս են եկել շենքերից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ այսօր՝ փետրվարի 13-ին,  տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:


Նշենք, որ ուղիղ մեկ տարի առաջ, 2021թ. փետրվարի 13-ին, Հայաստանում նույնպես երկրաշարժ էր գրանցվել:

Տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) գրանցվել էր հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել էր Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: