211652_close_icon
views-count93487 դիտում article-date 15:51 13-02-2021

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են նաև Երևանի տարբեր թաղամասերում՝ 5-6 բալ ուժգնությամբ

Երևանում և մի քանի մարզերում ժամ 15։20-ի սահմաններում երկրաշարժ է զգացվել։

Երևանի տարբեր թաղամասերում՝ հատկապես բարձրահարկերում բնակվողները զգացել են ուժեղ ցնցում։

Այս առնչությամբ պաշտոնական տեղեկություն ԱԻՆ–ը դեռ չի տարածել։

Հայաստանի տարածքում Երևանի ժամանակով 15:29-ին երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտոնը Երևանից 12 կմ հարավ է:

Երկրաշարժը եղել է 2 կմ խորությամբ օջախով՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ:

globalincidentmap.com-ը հայտնում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Երևանից ոչ հեռու՝ Հովտաշեն գյուղի մոտ։ Ուժգնությունը կազմել է 4,9 մագնիտուդ։

ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության  սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր