584923 դիտում
22:35 13-02-2022
Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է նաև Երևանում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև Երևանում:
Շիրակի մարզի մի քանի գյուղեր էլ հոսանքազրկվել են: Հոսանքազրկումներ են եղել նաև Գյումրիի որոշ թաղամասերում։ Քաղաքացիները վախից դուրս են եկել շենքերից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Նշենք, որ ուղիղ մեկ տարի առաջ, 2021թ. փետրվարի 13-ին, Հայաստանում նույնպես երկրաշարժ էր գրանցվել:
Տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) գրանցվել էր հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել էր Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր
175816 դիտում
23:46 01-05-2022
Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է նաև Երևանում
30198 դիտում
21:21 23-02-2020
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2706 դիտում
12:32 06-01-2021
Վրաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է նաև Հայաստանում