1503 դիտում
23:28 11-02-2022
Դասական երաժշտությամբ լույս ու բարություն են սփռում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան Մարկ Բուշկովն ու Միրիամ Պրանդին
Փետրվարի 10-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտասերներին ներկայացրեց Գաբրիել Ֆորեի, Կամիլ Սեն-Սանսի, Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես եկան ջութակահար Մարկ Բուշկովը և թավջութակահար Միրիամ Պրանդին։
Ֆրանսիացի կոմպոզիտոր Կամիլ Սեն-Սանսի Ջութակի թիվ 3 կոնցերտը մեծ ճանաչում է վայելում։ Սեն-Սանսի արվեստին բնորոշ են քնարականությունը, խորաթափանցությունը, նրբագեղությունը, զգացմունքայնությունը։ Եվ հեղինակի արվեստի բոլոր այդ նրբերանգները մեծ վարպետությամբ ունկնդրին էր փոխանցում ջութակահար Մարկ Բուշկովը։ Նա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է։ Երիտասարդ ջութակահարն առաջին անգամ չէ Հայաստանում։ Նա բազմիցս համագործակցել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
«Շնորհիվ մաեստրո Սերգեյ Սմբատյանի Հայաստան ժամանելու և այստեղ ելույթ ունենալու մի քանի հնարավորություն ունեցել եմ»,- ասում է Մարկ Բուշկովը՝ ավելացնելով, որ իր առաքելությունը՝ որպես երաժիշտ, որպես արտիստ, դասական արվեստը մատուցելն ու տարածելն է, արվեստի միջոցով հուզելը, գեղեցիկ զգացումներ պարգևելը։ Երաժշտությունը, ըստ նրա, հաղորդակցման միջոց է, այն խոսում է ունկնդրի զգացմունքների հետ։ Բուշկովն ինքը ջութակահարների ընտանիքից է, այս գեղեցիկ գործիքն իրեն նվագել սովորեցրել է պապը։ Ասում է, որ փոքր տարիքում կարծում էր, թե աշխարհում բոլորը ջութակ են նվագում։
Երեկոյի ընթացքում հնչել է նաև Դմիտրի Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրեց թավջութակահար Միրիամ Պրանդին։ Schweizer Musikzeitung պարբերականն իտալացի թավջութակահարուհուն անվանել է կատարողական զարմանալի անկեղծություն ունեցող երաժիշտ, որը նվագելիս ամբողջությամբ տրվում է իր գործիքին։ Այս բնութագրմանը թավջութակահարուհին արժանացել է 2014 թվականին միջազգային մրցույթում Դվորժակի Թավջութակի կոնցերտը կատարելուց հետո։
Երեկոյի ընթացքում հնչեց նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի Պավանան։
Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Մաեստրոն նշում է, որ երաժիշտների խնդիրը լույսն ու բարությունն աշխարհում սփռելն է։ Եվ իրենց կատարումները հենց սրա արտահայտությունն են։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտասերներին հրավիրում է նաև փետրվարի 23-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունենալիք համերգին, որի ընթացքում ելույթ կունենա Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Դիանա Ադամյանը, իսկ համերգը կղեկավարի անվանի դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը։ Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Ֆելիքս Մենդելսոնի և Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
23:28 02-02-2022
Երևանում ելույթ կունենան ջութակահար Մարկ Բուշկովը և թավջութակահար Միրիամ Պրանդին
Այս բաժնից
493 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
997 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1123 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի