1828 դիտում
18:26 11-02-2022
ՀՀ գլխավոր դատախազը ամփոփել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության 2021թ. գործունեությունը. տրվել են հանձնարարականներ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գավառում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Օրակարգում եղել է 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, քրեական վարույթների, դատարանում մեղադրանքի պաշտպանության ինչպես նաև մարզի դատախազության այլ գործառույթների կատարման արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկումը:
Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը զեկուցել է նշված ուղղություններով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Արձանագրվել է, որ մարզի վարչական տարածքում 2021թ. հանցագործության դեպքերն աճել են 20,8%-ով: Աճը եղել է միջին ծանրության հանցագործությունների հաշվին՝ 28,7%-ով, մինչդեռ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են համապատասխանաբար 5,2%-ով և 75%-ով:
Ավելացել են հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների իրացման և ապօրինի շրջանառության, գողության դեպքերը: 2021թ. մարզում սպանության և սպանության փորձի դեպքեր չեն գրանցվել:
Հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը 2020թ. համեմատ որոշակիորեն բարելավվել է՝ կազմելով 60,3%:
Անդրադառնալով հանցավորության դեմ պայքարին՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է կանխարգելիչ և պրոֆիկալտիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Մարզի դատախազության դատախազներին նա հանձնարարել է ակտիվացնել հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցների կիրառման, մասնավորապես պատկան կառույցներին, սուբյեկտներին միջնորդագրեր և հաղորդումներ ներկայացնելու նախաձեռնությունները:
Դրաց արդյունավետության մասին է փաստում այն իրողությունը, որ 2020թ. մարզի դատախազության կողմից սպանության, սպանության փորձի, ՃԵԿ խախտումների, բնակարանային գողությունների դեմ պայքարի համատեքստում իրավասու մարմիններին միջնորդագրեր ներկայացվելու, դրանց հիման վրա ձեռնարկված միջոցների խորապատկերին 2021թ. արձանագրվել է նշված բնույթի հանցագործությունների էական նվազում:
Գլխավոր դատախազը հանձնարարել է նաև ուժեղացնել հսկողությունը քաղաքացիների կողմից հանցագործության մասին տրվող հաղորդումները սահմանված կարգով գրանցելու գործընթացի նկատմամբ և քաղաքացիների ընդունելության կազմակերպմամբ ստուգման առարկա դարձնել բոլոր այն դեպքերը, դրանց պատճառները, երբ վերջիններս հետագայում հրաժարվում են իրենց հաղորդումներից կամ դրանց կապակցությամբ բացատրություններ տալուց:
Անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով քննությունների արդյունավետության բարձրացման խնդրին: Այս առումով ևս Արթուր Դավթյանն առանձնացրել է քննությունների բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբեյեկտիվությունն ապահովելուն ուղղված դատախազական ներգործության միջոցների կիրառման կարևորությունը: Արձանագրվել է, որ 2021թ. ընթացքում այդ նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից հետաքննության և նախաքննության մարմիններին տրվել է քննչական, դատավարական կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ 89 ցուցում, որը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 50%-ով:
Արթուր Դավթյանն ընդգծել է, որ բացի գրավոր ցուցումներ կամ հանձնարարություններ տալը, պետք է էապես ավելացնել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից դրանք կատարելու և առարկայական արդյունքներ ապահովելու նկատմամբ դատախազական հսկողությունը:
Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանն այս առումով տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումների 1.5%-ը կամ թվով 30-ը, այն դեպքում, երբ 2020թ. այդ ցուցանիշը կազմել է 0.6% կամ՝ թվով 11-ը: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից վերացվել են վարույթը կարճելու մասին 80,1%-ով ավելի և վարույթը կասեցնելու մասին 84,9%-ով ավելի որոշումներ: Վերացման համար հիմք են հանդիսացել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար ոչ բավարար միջոցների ձեռնարկումը:
Անդրադարձ է կատարվել նաև դատախազական մյուս գործառույթներով կատարված աշխատանքների որակական և քանակական ցուցանիշներին: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության առումով 2021թ. ընթացքում մարզի դատախազնության կողմից կառավարման տարբեր ոլորտներում կատարվել է 19 ուսումնասիրություն: Հայտնաբերվել է 28 խախտում, որոնցով վնասը կամովին վերկանգնելու մասին նախազգուշացվել են տնտեսվարողներ, հարուցվել է 16 քրեական գործ: Գլխավոր դատախազը հանձնարարել է առաջնայնութան կարգով հետամուտ լինել պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով, հայցերի հարուցմամբ պետությանը պատճառված վնասների վերականգնմանը:
Ելնելով խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերից՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազության դատախազներին տվել է այլ կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես, նա շեշտել է մարզի դատախազության և հանրության ուղիղ շփումների ակտիվացման, հենց դատախազների նախաձեռնությամբ քրեական վարույթներին առնչվող, կամ դատախազության օգնությանը դիմող քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման, նրանց կողմից բարձրացվող հարցերին, բավարար հիմքերի դեպքում, պատշաճ ընթացք ապահովելու նպատակով պարտադիր միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր
5159 դիտում
19:00 31-01-2020
ՀՀ գլխավոր դատախազը Գյումրիում ամփոփել է Շիրակի մարզի դատախազության 2019թ. աշխատանքների արդյունքները
2670 դիտում
13:10 05-02-2020
ՀՀ գլխավոր դատախազն ամփոփել է ՀՀ Արարատի մարզի դատախազության գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
964 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության