211652_close_icon
views-count6739 դիտում article-date 20:28 10-02-2022

Օլիմպիական չեմպիոն Չեն. Ողջ կյանքում երախտապարտ կլինեմ Ռաֆայել Հարությունյանին

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել իր մարզիչ Ռաֆայել Հարությունյանին կարիերայի ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, գեղասահորդը պատմել է լրագրողներին, տեղեկացնում է Armeniasputnik.am-ը:

Չենը կարճ և կամավոր ծրագրերում ընդհանուր առմամբ 332,60 (113,97+218,63) միավոր է հավաքել և հաղթանակ տարել Պեկինի օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքի մրցաշարում։

«Մայրս շատ փող չուներ, մենք աղքատ էինք, – պատմել է Չենը։ Նա վերջին կոպեկներն էր հավաքում, որ վճարեր պարապմունքների համար։ Ռաֆայելը հասկացել է` ինչ վիճակում ենք ու շարունակել էր ինձ հետ աշխատել առանց գումար վերցնելու, կամ վերցնում էր այնքան, ինչքան կարողանում էինք տալ։ Իսկ որոշ ժամանակ անց ասաց, որ ընդհանրապես վճարել պետք չէ, որ իսկապես ուզում է օգնել ինձ նպատակներիս հասնելու գործում։ Այդ աջակցության համար ես ամբողջ կյանքում երախտապարտ եմ լինելու նրան»։

Հարությունյանը ծնվել է Թբիլիսիում, մեծացել Երևանում, աշխատել Մոսկվայի «Սոկոլնիկի» այգու սառույցի վրա։ 2000 թվականից Հարությունյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրան հաջողվել է միջազգային մակարդակի մասնագետ դառնալ։ Նրա սաներն են եղել աշխարհի հնգակի չեմպիոն, ամերիկացի Միշել Քվանը, աշխարհի չեմպիոն և 2006 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ջեֆրի Բաթլը, ինչպես նաև 2010 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ճապոնուհի Մաո Ասադը։

Նմանատիպ նյութեր