211652_close_icon
views-count70362 դիտում article-date 08:20 25-06-2022

Երևանի սրտում Իսահակյան 14 հասցեում բացվեց ևս մեկ գողտրիկ անկյուն․ Ծաղկի տան հիմնադիրն ու տնօրենը NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր Արիանա Հովսեփյանն է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
Ի՜նչ թարմություն, ասացին, ի՜նչ թարմություն, ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Երեկ` հունիսի 24-ին, Երևանի սրտում Իսահակյան 14 հասցեում բացվեց ևս մեկ գողտրիկ անկյուն. մեծ շուքով իր հյուրընկալ դռները բացեց «Սինարետա» էլիտար ծաղկի տունը:

«Սինարետա»-ն հավակնում է դառնալ կանանց սիրելի բրենդը ծաղիկների գունագեղ ու խորհրդավոր աշխարհում, քանի որ այստեղ գույների ու բույրերի համադրությունը կշոյեն ձեր սիրելիների նուրբ ճաշակը:

Ծաղկի տան հիմնադիրն ու տնօրենը NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր Արիանա Հովսեփյանն է:

Վերջինս իր խոսքում նշեց, որ ինքը կանանց նմանեցնում է ծաղկի, իսկ իրեն` փշոտ վարդի:

Բացման արարողությանը ներկա էին ինչպես հասարակական ու քաղաքական գործիչներ, այնպես էլ մշակույթի գործիչներ և լրատվադաշտի հայտնիներ:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 391+
391+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր