211652_close_icon
views-count88958 դիտում article-date 02:55 02-04-2023

Երևանում «Range Rover»-ով վթարի է ենթարկվել ու կողաշրջվել NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն, լրագրող  Արիանա Հովսեփյանը․ նրան, որ եղել է ուշագնաց վիճակում, առաջինն օգնության են հասել փրկարարներն ու պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում  Արիանա Հովսեփյանը իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հողաթմբին և կողաշրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ով եղել է ուշագնաց վիճակում, առաջինն օգնության են հասել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։

Հրշեջ-փրկարարներն ու պարեկները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Հերացու» անվան  Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել ու հերթապահություն են իրականացրել  նույն վաշտի պարեկներ Արմեն Ավետիսյանն ու Ալբերտ Ավետիսյանը։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի  և  քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հ․ Պետրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդը հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն, լրագրող Ա․ Հովսեփյանն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր