211652_close_icon
views-count59769 դիտում article-date 21:14 08-02-2022

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Dodge Challenger-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:25-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի  56-րդ կմ հատվածում բախվել են  Այգեհովիտ գյուղի բնակիչ, 66-ամյա Ալբերտ Դ.-ի վարած Ford Transit մակնիշի և  Ալավերդի քաղաքի բնակիչ,  33-ամյա  Ստանիսլավ Ա.-ի վարած  Dodge Challenger մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Dodge-ը դուրս է եկել եթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու քարերին:

Dodge-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից   փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ. Պարանյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Էդիկ Սիմոնյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր