211652_close_icon
views-count1303 դիտում article-date 12:27 08-02-2022

Երևանի ավագանու կազմը համալրվել է նոր անդամներով

Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստին ավագանու կազմը համալրվեց նոր անդամներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի արձանագրությունների՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Լիլիթ Պիպոյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին:

Երևանի քաղաքապետը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը, Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել Երևանի ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին:

«Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժովի 2022 թվականի հունվարի 10-ի և հունվարի 13-ի արձանագրությունների՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունների վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Օվսաննա Հովսեփյանի, Լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակի հերթական թեկնածուներ Արմեն Մանուկյանին և Շուշաննա Սիրականյանին: Վերջիններս դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: ԿԸՀ-ի արձանագրությունների համաձայն՝ Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի և Շուշաննա Սիրականյանին մանդատները տրվել են  դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին Վահան Ներսիսյանին, Հեղինե Ոսկանյանին»,-ասաց քաղաքապետը:

Աննա Ավանեսյանը և Վահան Ավանեսյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: ԿԸՀ-ի արձանագրությունների համաձայն՝ մանդատները համապատասխանաբար տրվել են Լևոն Սահակյանին, Մանուել Մարգարյանին:

Նմանատիպ նյութեր