211652_close_icon
views-count72150 դիտում article-date 20:54 07-02-2022

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101–ն ու վրացական համարանիշներով Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են  ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս  են բերել փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի և ավագ հետաքննիչ  Հայկ Ապրիկյանի գլխավորությամբ:

Բժիշկների  հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը, ինչից հետո ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխացել է Հայաստսնի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  Ford Transit-ը վրացական համարանիշներով է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր