Վարորդների բողոքի ակցիան՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի վճարների թանկացման. News.am. ՈՒՂԻՂ
Վարորդներն այսօր՝ փետրվարի 7-ին հերթական բողոքի ակցիան են իրականացրել ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից, հայտնում է News.am-ը։
Նրանք հավաքվել են Շահումյան հրապարակով, որտեղից երթով շարժվել են դեպի ապահովագրական բյուրո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին եւ փետրվարի 3-ին եւս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում եւ ԿԲ շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները երկու դեպքում էլ բերման էին ենթարկել վարորդներից մի քանիսին: