211652_close_icon
views-count2025 դիտում article-date 09:21 07-02-2022

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 09։00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր