211652_close_icon

Արձակի ձեւավորման նոր համատեքստում. «Մանյան». Aravot.am

views-count1714 դիտում article-date 18:24 05-02-2022
Վերջին շրջանում ժամանակակից գրական միջավայրում կառուցվածքային նոր մոտեցումներով ու յուրօրինակ մտածողությամբ գրված պատմվածքների, էսսեների, վեպերի ենք հանդիպում։ Դրանք հաճախ գրական տարբեր ժանրերի խառնուրդ են լինում եւ այդ իրողությունը երբեմն-երբեմն չի զգացվում:

Բայց դիտարկումներիս արդյունքում համոզվել եմ, որ շատ անգամ դա հաջողվում է մեր հեղինակներին, եւ հետաքրքիրն այն է, որ հիմնականում երիտասարդ հեղինակներն են կառուցվածքային նոր տարրեր համադրում հնի հետ՝ ստեղծելով ժամանակակից գրականության նմուշներ:

Չէի կարող շրջանցել երիտասարդ գրող Վարդան Սմբատյանի «Մանյան» պատմվածքը, որը ժամանակին ընթերցել եմ «Գրեթերթում», իսկ վերախմբագրված տարբերակը վերջին օրերին՝ «Երեւանյան էսքիզ» գրական-մշակութային հարթակում:

Ճիշտ է, վերջին տարբերակում նկատում ենք էական փոփոխություններ, որը հեղինակի վերջին մեկ տարվա ինքնադիտարկումների արդյունքն է, որը շատ կարեւոր է ստեղծագործողի համար: «Մանյան» սովորական սյուժեով պատմվածք չէ:

Առաջինը, որ կարելի է նշել՝ ընտրված թեմայի արդիականությունն է, կերպարի վերաիմաստավորված գրական դիմագիծը: Վարդանը պատկերաստեղծման եւ ապա դրանք խորը դիտելու հմտություն ունի։

Վովա Արզումանյան

Ամբողջական հոդվածը Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր