211652_close_icon
views-count2059 դիտում article-date 17:14 04-02-2022

Արևմտյան մաքսատուն-վարչության գործառույթները ժամանակավորապես իրականացվելու են «կարգո» բեռնային համալիրում

Հայտարարություն

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «կարգո» բեռնային համալիր) տարածքում՝ մաքսային գործառնություններին զուգընթաց, իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։

Տարածքի սահմանափակ հնարավորություններով և շինարարական աշխատանքների տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ մաքսային ծառայության անխափան սպասարկումն ապահովելու նպատակով այն ամբողջությամբ իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «կարգո» բեռնային համալիրի 2-րդ հարկում, բացառությամբ՝ մաքսային զննման գործառույթների։

Խնդրում ենք ընդունել ի գիտություն:

ՊԵԿ տեղեկատվության և
 հասարակայնության
հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր