211652_close_icon
views-count1023 դիտում article-date 21:28 02-02-2022

Սիրված կրթօջախը նույնպես մասնակցեց Հայոց բանակին նվիրված միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 28-ին Հայաստանը նշեց  Հայոց բանակի կազմավորման օրը: Բանակ, որն անցավ դժվարին զարգացման ու կայացման օրեր ու փուլեր՝ հաղթհարելով բազմաթիվ փորձություններ ու ելևէջներ:

Այսօր էլ այն կատարում է իր առջև դրված խնդիրները: Եվ ահա այս տարի հոբելյանական է: Ազգովի հպարտ նշում ենք նրա կազմավորման 30-րդ տարելիցը: Կապված սրա հետ ինչպես մի շարք հասարակական կազմակերպություններ, այնպես էլ մշակութային հաստատություններ հանդես են գալու համապատասխան ցուցադրություններով:

Ներկայիս ակնարկը վերաբերվում է հայ ընթերցասեր հասարակության կողմից սիրված մշակութային հաստատություններից մեկին՝ Հայաստանի ազգային գրադարանին, մի վայր որտեղ օրվա ընթացքում այցելում են ինչպես հայազգի,այնպես էլ օտարազգի ուսանողներ, մտավորականներ,դասախոսներ և այլք,իսկ ընթերցասրահների աշխատակիցներն ու աշխատակազմն ի դեմս՝ տնօրինության աջակցում են բծախնդիր ընթերցողներին իրենց պատվերներն ժամանակին ու լիարժեք ապահովվելու նպատակով:

Գրեթե յուրաքանչյուր ամիս այստեղ կազմակերպվում են տարաբնույթ հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ ու ցուցադրություններ ինչպես առցանց,այնպես էլ կենդանի հարթակում: Եվ ահա կապված Հայոց ազգային բանակի կազմավորման 30-րդ տարելիցի հետ,այստեղ առցանց ներկայացվեցին Ազգային գրադարանի հարուստ ֆոնդերում առկա՝  Հայոց բանակի կազմավորման մասին տարբեր տարիներին մի շարք հասարակական,ռազմական ու պետական գործիչների կողմից տպագրված գրականության մի մասն,ոըոնք նրանք հրատարակել են Հայոց բանակի կազմավորման 15-րդ ու 20-րդ տարելիցների առիթով:Այստեղ ցուցադրվեցին նաև ոի անդրադարձ կատարվեց Հայաստանի Ազգային հերոս,Սպարապետ Վազգեն Սարգսյանին, իր գործունեությանն ու գեղարվեստական գրքերին:

Այսպիսով՝ հպարտությամբ արձանագրենք,որ այսօր հայոց բանակը դարձավ  երեսուն տարեկան: Եվ սրա գրավականն է ,որ 1992 թ. այս օրը կազմավորված հայոց բանակը դարձավ նորանկախ Հայաստանի ամենամեծ և կարևորագույն ձեռքբերումը՝ նորովի հարստացնելով հայոց բազմադարյա պատմության փառավոր էջերը:

Անցնելով այս հղումով ընթերցողները կարող են ծանոթանալ Հայաստանի ամենամեծ կրթօջախներից մեկում՝ Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող գրականության հարուստի ֆոնդի հետ https://is.gd/VXdJVE:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր