Պետական եկամուտների կոմիտեն այս օրերին ակտիվ մասնակցում է հնարավոր բոլոր միջոցառումներին՝ թիկունքից օգնելու հայոց բանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պետական եկամուտների կոմիտեն այս օրերին ակտիվ մասնակցում է հնարավոր բոլոր միջոցառումներին՝ թիկունքից օգնելու հայոց բանակին։ Ընդհանուր առմամբ, արդեն շուրջ 530 միլիոն դրամ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին։
Զուգահեռաբար կոմիտեն ակտիվ ներգրավված է այս օրերին կազմակերպվող ակցիաներում։
Այսօր ՊԵԿ-ը միացավ «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը և ուղարկեց թղթի թափոնների առաջին խմբաքանակը։
Գործընթացը կլինի շարունակական։ Բացի այդ, կոմիտեի աշխատակիցները հանդես են գալիս առաջնագծին օգնելու սեփական նախաձեռնություններով։ Օրերս ՊԵԿ աշխատակիցը «Nissan Pathfinder» մակնիշի իր անձնական մեքենան նվիրաբերել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ համոզված լինելով, որ այն այսօր առավել անհրաժեշտ է ՊՆ-ին և կծառայի հաղթանակին։
Հանուն առաջնագծի, հանուն հաղթանակի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պետական եկամուտների կոմիտեն այս օրերին ակտիվ մասնակցում է հնարավոր բոլոր միջոցառումներին՝ թիկունքից օգնելու հայոց...
Опубликовано Lusine Mkrtchyan Среда, 4 ноября 2020 г.