Օբամեյանգը տեղափոխվեց «Բարսելոնա». պաշտոնական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դարձավ «Բարսելոնայի» խաղացող: 32-ամյա գաբոնցին կատալոնական ակումբ տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով՝ խզելով պայմանագիրը «Արսենալի» հետ:
«Բարսայի» հետ Օբամեյանգի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Կա նաև դրույթ՝ 2023-ի հունիսին պայմանագիրը խզելու հնարավորության մասին:
Նոր պայմանագրով Օբամեյանգի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալի» կազմում մասնակցել է 14 խաղի, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Դեկտեմբերից ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հիմնական կազմից դուրս էր բերվել: