1953 դիտում
10:25 02-02-2022
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով. սա նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալն է՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 1.1 տոկոսի չափով:
Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 7.4 տոկոսով: Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները եւս 7.5 տոկոսով ավելացել են: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում վիճակագրական կոմիտեն նախորդ տարվա ընթացքում արձանագրել է 7.2 տոկոս գնաճ:
Նշենք, որ մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք: Արտահանման ծավալները, եթե դիտարկենք 2021 հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածքով, աճել են 19.1 տոկոսով: Ներմուծման ծավալները եւս աճել են. նախորդ տարի, 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ 16.9 տոկոսով են աճել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
596 դիտում
09:49 27-07-2022
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, գյուղատնտեսությունը՝ անկում ապրել. «Ժողովուրդ»
1260 դիտում
10:31 14-05-2022
Գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է ապրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
523 դիտում
07:29 18-09-2024
ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․«Ժողովուրդ»
1390 դիտում
10:59 17-09-2024
Դատական նիստին Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը վատացավ. նիստը տեղափոխվեց
784 դիտում
09:00 17-09-2024
ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»