211652_close_icon
views-count73550 դիտում article-date 12:47 01-02-2022

Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 68-ամյա վարորդը, «06»-ով մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, փրկարարները նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մերուժան Բաբայանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող հատվածի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուր հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 ՀՓՋ-հրշեջ-փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ այն մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Հարությունյան և Տաթևիկ Սահակյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Տ. Սահակյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Քննիչի հանձարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր