1637 դիտում
19:23 31-01-2022
ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արսեն Գասպարյանը:
ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արսեն Հակոբի Գասպարյանը:
Արսեն Գասպարյանը ծնվել է 1983 թ-ին, Երևանում: 2001-2003 թթ-ին անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել է Բեռլինի Ազատ համալսարանում, պաշտպանել է «Էպիֆիտային քարաքոսերի բազմազանությունը և պահպանությունը Հայաստանում» դոկտորական թեզը:
Եղել է նույն համալսարանի բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ:
Արսեն Գասպարյանը 2007-2012 թթ-ին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում, 2009-2016 թթ-ին եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, 2018թ-ից մասնակցել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, 2020 թ-ից ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է: Նա դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation), ԱՄՆ շրջանավարտների փոխանակման միջազգային ծրագրերի (US Government International Exchange Alumni) շրջանավարտ է:
Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1664 դիտում
21:52 30-01-2019
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Անահիտ Ղուկասյանը
1273 դիտում
19:29 29-07-2022
Արսեն Գասպարյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
793 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
685 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը