2614 դիտում
17:37 31-01-2022
Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. նա ազատ կարձակվի. իրավապաշտպան
Tert.am-ը գրում է. Դատարանը մերժել է Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, հավելելով, որ այս կարևոր որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանյանը։
Հիշեցնենք,որ նախորդ տարի դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 ռազմագերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, Սերժիկ Ամիրխանյանը կալանավորվել էր։
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Նմանատիպ նյութեր
3455 դիտում
17:40 01-02-2022
Նախկին ռազմագերի Արեն Արամյանն ազատ կարձակվի. կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է. փաստաբան
2520 դիտում
20:38 28-04-2022
Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի. ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել. hetq.am
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
964 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար