211652_close_icon
views-count1382 դիտում article-date 18:07 31-01-2022

Մբապեն «Ռեալում» կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը կարող է դառնալ «Ռեալի» խաղացողը: Ֆրանսիացին մադրիդյան ակումբի հետ պայյմանավորվել է մրցաշրջանի ավարտից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել´
 
23-ամյա խաղացողը «Ռեալում» կստանա տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ, ինչը ֆուտբոլիստների թվում ամենաբարձրը կլինի աշխարհում:
 
Նրա տեղափոխության մասին չեն հայտարարի մինչև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև դիմակայությունը, որը տեղի է ունենալու փետրվարին և մարտին:

Նմանատիպ նյութեր