1521 դիտում
16:29 31-01-2022
Անվտանգային խնդիրների լուծման համար դատարանների վարչական շենքերը հատուկ սարքավորումներով կվերազինվեն
Ընդլայնված կազմով տեղի է ունեցել Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021թ.-ի տարեկան գործունեության արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում հրապարակվել են Ծառայության, Կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների ղեկավարների հաշվետվությունները:
Դատական կարգադիրչների ծառայության ղեկավար Սուրեն Բաղդասարյանը հորդորել է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
Խորհդրակցության ընթացքում քննարկվել է նաև «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում Դատական կարգադիրչների ծառայության գործունեության օրենսդրական դաշտը կբարելավվի, նախատեսվում է դատարանների վարչական շենքերի հատուկ սարքավորումներով վերազինում՝ անվտանգային խնդիրների լուծման համար, բարեփոխումներ են սպասվում նաև Ծառայության աշխատակիցների սոցիալական ապահովման, համազգեստի որակի, դրա ձեռքբերման, տրամադրման հարցերում:
Խորհրդակցության ընթացքում 161 դատական կարգադրիչ արժանացել է խրախուսման, 119-ին կոչում է շնորհվել, որին հաջորդել է առաջին անգամ պաշտոնի նշանակված 55 դատական կարգադրիչի երդման արարողությունը:
Խորհրդակցության ավարտին Ծառայության ղեկավար կազմը շնորհավորել է խրախուսված, կոչում ստացած, ինչպես նաև առաջին անգամ պաշտոնի նշանակված դատական կարգադրիչներին՝ մաղթելով նրանց նոր ձեռքբերումներ և առաջընթաց:

Նմանատիպ նյութեր
1174 դիտում
20:44 31-03-2020
Ախտահանվել են Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների վարչական շենքերը
1158 դիտում
16:55 24-03-2022
Գորիսի և Էջմիածնի դատարանների շենքերը շտապ կնորոգվեն․ գնումը կիրականացվի մեկ անձից
3083 դիտում
14:25 06-05-2017
ՀՀ ԱԻՆ և Ucom ընկերության համագործակցությամբ կվերազինվեն հակակարկտային կայանները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
577 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
817 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
703 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151