211652_close_icon
views-count1174 դիտում article-date 20:44 31-03-2020

Ախտահանվել են Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների վարչական շենքերը

Դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև ՀՀ դատարանների աշխատակիցներին հնարավոր վարակումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով իրականացվել են Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի, Վճռաբեկ, Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Վարչական դատարանների, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն, Ավան, Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր, Քանաքեռ, Աջափնյակ նստավայրերի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արմավիր և Էջմիածին նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների և վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավար պահման խցերը, պատերը, դռները և դատարանների հարակից տարածքները: Այս պահին ընթանում են ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության մյուս դատարանների ախտահանման աշխատանքների կազմակերպման գործընթացը, որոնք կիրականացվեն առաջիկա օրերին: [b]Դատական դեպարտամենտ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր