slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ ԱԻՆ և Ucom ընկերության համագործակցությամբ կվերազինվեն հակակարկտային կայանները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
211652_close_icon

ՀՀ ԱԻՆ և Ucom ընկերության համագործակցությամբ կվերազինվեն հակակարկտային կայանները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

views-count3245 դիտում article-date 14:25 06-05-2017
Մայիսի 6-ին ՀՀ ԱԻ նախարարությունում Դավիթ Տոնոյանի և Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանի՝ նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ ստորագրվեց աջակցության վերաբերյալ պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ Ucom ընկերությունն արդիականացված երկքարտանի մոդեմներ կտրամադրի Հայաստանի ամբողջ տարածքում տեղադրված ու գործող բջջային կապով աշխատող հակակարկտային կայաններին: Հակակարկտային կայանները հավելյալ երկքարտանի մոդեմներով զինելը հնարավորություն կտա կրճատել տեխնիկական թերությունները և ապահովագրել համակարգը նախկինում արձանագրված խափանումներից: Ucom ընկերության 15 մլն դրամի ներդրումը բջջային օպերատորների կապով աշխատող կայաններում այսուհետ կապահովի անխափան աշխատանք: Մոդեմները կտեղադրվեն կարկտահարության հնարավոր վտանգ պարունակող համայնքներում գործող կայաններում: ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ողջունեց Ucom ընկերության և ԱԻՆ երկարաժամկետ համագործակցության արդյունքը. - Դեռ 5 տարի առաջ սկսված քննարկումներն այսօր տեսանելի արդյունք են տվել: Հակակարկտային կայանների արդիականացման արդյունքում համակարգի խափանման հավանականությունը գրեթե չեզոքացվում է՝ բարձրացնելով բնական աղետներին գյուղական տնտեսությունների դիմակայունության մակարդակը: Շնորհակալ ենք մեր համակարգի հետ ճիշտ և արդյունավետ համագործակցության համար: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հ. Եսայանը նույնպես անդրադարձավ համագործակցության կարևորությանը. -Մեծագույն պատրաստակամությամբ ենք մասնակցել քննարկումներին, որոնց արդյունքում խոստացել էինք միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող օդերևութաբանական խնդիրները լուծելու ուղղությամբ: Այժմ ուրախությամբ փաստում ենք, որ այս ներդրման արդյունքում արդիականացված՝ 3G մոդեմները թույլ կտան առավել արագ արձագանքել և կանխել հնարավոր աղետը: ‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը նշեց, որ նոր մոդեմները լուրջ խնդիրների լուծման հնարավորություն են. -Ասպիսով՝ մեկ կապի աշխատանքի ուշացման կամ խափանման պարագայում հնարավոր է գործի դնել մյուսը և ժամանակին ուղարկել SMS-ները, որոնց օգնությամբ գործարկվում են հակակարկտային կայանները: Սա վկայում է, որ կրկնակի նվազում են կայանների խափանման ռիսկերը,- եզրափակեց տնօրենը: Կարևորելով հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման գործընթացը՝ կողմերը նշեցին հետագա համագործակցության այլ վեկտորներ ևս, որոնք ուղղված կլինեն բնակչության դիմկայունության մակարդակի բարձրացմանը: Նշենք, որ հանրապետության տարածքում տարբեր տարիներին գրանցվել են կարկտահարության դեպքեր, որոնք մեծ չափերի վնասներ են հասցրել ինչպես գյուղատնտեսությանը, այնպես էլ՝ բնակչությանը: Նման դեպքերում շատ հաճախ ժամանակին չի գործել հակակարկտային կայանը, քանի որ խափանված է եղել բջջային օպերատորի կապը: Վերը նշված՝ ՀՀ ԱԻՆ և Ucom ընկերության միջև ստորագրված պայմանագիրը հնարավորություն կտա առավելագույնս բացառել նման դեպքերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր