2475 դիտում
09:01 28-01-2022
Կաթնամթերքի շուկայում լուրջ գնաճ է լինելու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու. այս մասին բանավոր զրույցներում զգուշացնում են տնտեսվարողները։ Սրան նպաստելու է նաեւ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Տեղեկացնենք, որ փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտ*ժ-ի համար։
Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման՝ ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը կբարձրանա 1,5 դրամով, 200-400 կՎտ/ժ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կՎտ*ժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5,5 դրամ ավելի կվճարեն։ Կաթնամթերքի բարձր գների մասին չեն դադարում դժգոհել նաեւ քաղաքացիները։
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի շուկայում 2021 թվականի դեկտեմբերին, 2020թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գրանցվել է 11.2 տոկոս գնաճ։ Իսկ, ահա, նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 1.6 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի 6.9, իսկ պանրի՝ 13.4 տոկոս գնաճ։ Միայն նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնաշոռի գինը բարձրացել է 1.1, իսկ պանրինը՝ 2.8 տոկոսով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5608 դիտում
10:57 09-03-2017
Կտրուկ գնաճ՝ սննդամթերքի շուկայում. «Ժողովուրդ»
4435 դիտում
10:32 12-06-2018
Սննդամթերքն էժանացել է, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է գնաճ․ «Ժողովուրդ»
1346 դիտում
10:56 09-07-2021
Մանկական կերերի շուկայում կրկին գնաճ է, իսկ վերահսկող չկա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»