211652_close_icon
views-count2086 դիտում article-date 21:22 27-01-2022

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ըստ աղբյուրի՝ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում, Վայոց ձոր մարզի Սարավան-«Զանգեր» (մառախուղ) կոչվող հատվածում, Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր